Մատչելիության հղումներ

Թուրքական կողմից ռմբակոծվել է Սիրիայում մնացած ամերիկյան ռազմական հենակետին հարող տարածքը


Թուրքիայի զինված ուժերը հրետակոծում են Սիրիայի Թել Աբյադ բնակավայրը, 9-ը հոկտեմբերի, 2019թ.

Սիրիայի հյուսիս-արևելքում ամերիկյան ռազմական հենակետին հարող տարածքը ենթարկվել է ռմբակոծության թուրքական կողմից:

Պենտագոնը հոկտեմբերի 11-ին հաստատել է այդ լուրը, հստակեցնելով, որ հրթիռակոծման հետևանքով պայթյունը տեղի է ունեցել Կոբանի քաղաքի մոտ, ամերիկացիների տեղաբաշխման վայրից մի քանի հարյուր մետր հեռավորության վրա: Տուժածներ չկան:

Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը «Անադոլու» գործակալությանը ասել է, թե «ամերիկյան դիտակետի վրա կրակ բացելու մասին խոսք անգամ չի կարող լինել»: Նրա պարզաբանմամբ՝ ամերիկյան հենակետից մոտավորապես մեկ կիլոմետր հեռավորությունից քրդական ուժերը գնդացիրներից ու ականանետերից կրակ են բացել Թուրքիայի սահմանամերձ Սուրուչ քաղաքի ուղղությամբ: Թուրքական կողմը պատասխան կրակ է բացել՝ հաշվի առնելով, որ ամերիկացիները չտուժեն:

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG