Մատչելիության հղումներ

Երևանում մեկնարկեց #Բավականէ արշավն ընդդեմ սեռով պայմանավորված հղիության արհեստական ընդհատումների


Աղջիկ երեխայի միջազգային օրը՝ հոկտեմբերի 11-ին, Երևանում մեկնարկել է #Բավականէ (#Bavakane) արշավն ընդդեմ սեռով պայմանավորված հղիության արհեստական ընդհատումների։

Արշավի մեկնարկը տրվել է հոկտեմբերի 11-ին Մայր Հայաստան հուշարձանի մոտ։ Միջոցառման օրը արձանի լուսավորությունն անջատվել է և հատուկ տեխնիկայի կիրառմամբ արձանը լուսավորվեց կարմիր լույսով, իսկ պատվանդանի վրա պրոյեկցիայի միջոցով հեռարձակվել են արշավի հիմնական ուղերձները։

«Այս նախաձեռնությամբ մենք կոչ ենք անում երբեք տարբերություն չդնել սեռերի միջև: Տարեկան մոտ 1300 աղջիկ չի ծնվում Հայաստանում, իսկ վերջին տարիներին 40 հազար աղջիկ ավելի չի ծնվել հղիության սելեկտիվ ընդհատումների պատճառով», - իր խոսքում նշել է ակցիային մասնակցող ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։

Պաշտոնական վիճակագրական տվյալների համաձայն՝ 1993թ.-ից սկսած Հայաստանում նորածինների սեռերի հարաբերակցությունը շեղվել է՝ տատանվելով 110-ից 120 տղա 100 աղջկա դիմաց միջակայքում: Մինչդեռ կենսաբանորեն ընդունված նորմալ հարաբերակցություն է համարվում 102-106 տղա 100 աղջկա դիմաց հարաբերակցությունը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG