Մատչելիության հղումներ

Մահացել է բաց տիեզերք դուրս եկած առաջին մարդը՝ ռուս տիեզերագաց Ալեքսեյ Լեոնովը


Այսօր մահացել է ռուս տիեզերագնաց Ալեքսեյ Լեոնովը: Նա առաջին մարդն է, ով դուրս է եկել բաց տիեզերք: Դա տեղի է ունեցել 1965 թվականին: 10 տարի անց՝ 1975-ին, նա մասնակցել է նախկին Խորհրդային Միության և ԱՄՆ-ի «Սոյուզ-Ապոլոն» տիեզերական համատեղ առաքելությանը:

Վերջին տարիներին Լեոնովը ծանր հիվանդ էր, մահացել է 85 տարեկան հասակում, հուղարկավորվելու է Միտիշչիի գերեզմանատանը՝ հոկտեմբերի 15-ին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG