Ղրղըզստանի նախկին նախագահ Ալմազբեկ Ատամբաևը հրաժարվել է ներկա գտնվել իր գործով այսօր նշանակված դռնփակ դատավարության առաջին նիստին: Նրա փաստաբանը լրագրողներին ասել է, թե «Ատամբաևը մերժել է մասնակցել շոուին»:
Ատամբաևին կոռուպցիոն մեղադրանք է առաջադրվել: Նա մեղադրանքը չի ընդունում:
Ղրղըզստանի նախկին նախագահը ձերբակալվել է օգոստոսի սկզբին: Նրա կողմնակիցները զինված դիմադրություն էին ցույց տվել իրավապահներին: Մեկ ոստիկան է զոհվել, ավելի քան 150 մարդ է վիրավորվել, որոնց մոտավորապես կեսը ոստիկաններ էին: