Կարմիր ծովում, Սաուդյան Արաբիայի ափերից 100 կիլոմետր հեռավորության վրա նավարկող իրանական նավթատարի վրա պայթյուններ են տեղի ունեցել: Նախնական տվյալներով՝ տուժածներ չկան:
Իրանական Press TV-ի հաղորդման համաձայն՝ նավի վրա երկու հրթիռ է արձակվել: Նավը պատկանում է Իրանի Ազգային նավթային ընկերությանը:
Պայթյունների հետևանքով նավթը թափվում է ծովի մեջ:
Տարածաշրջանում Իրանը և Սաուդյան Արաբիան խիստ լարված հարաբերություններ ունեն: