Մատչելիության հղումներ

Իրանցի կանայք 40 տարում առաջին անգամ կարող են մարզադաշտում ներկա գտնվել ֆուտբոլային խաղին


Իրան - Մարզական լրագրող Ռահա Փուրբախշը ցույց է Իրան-Կամբոջա հանդիպման էլեկտրոնային տոմսը, Թեհրան, 8-ը հոկտեմբերի, 2019թ․
Իրան - Մարզական լրագրող Ռահա Փուրբախշը ցույց է Իրան-Կամբոջա հանդիպման էլեկտրոնային տոմսը, Թեհրան, 8-ը հոկտեմբերի, 2019թ․

Իրանցի կանայք վերջին 40 տարվա ընթացքում առաջին անգամ կարող են մարզադաշտում ներկա գտնվել և հետևել ֆուտբոլային հանդիպմանը: Այսօր Թեհրանի «Ազադի» մարզադաշտում, որտեղ նախատեսված է Իրանի և Կամբոջայի ազգային հավաքականների խաղը, հատուկ նստատեղեր են հատկացվել կանանց` մարզադաշտի 80 հազար տեղերից 3 հազար 500-ը:

ՖԻՖԱ-ն, միջազգային իրավապաշտպան կառույցները բազմիցս են կոչ արել իսլամական հանրապետությանը թույլատրել կանանց՝ հետևել խաղերին:

Մինչ օրս իրանցի կին երկրպագուները ֆուտբոլային խաղերը դիտել են տներում, առևտրային կենտրոններում, սրճարաններում կամ մարզական հարթակներում, սակայն՝ գաղտնի: Բացահայտվելու դեպքում նրանք պատժի են ենթարկվում, իսկ 29-ամյա իրանուհի Սահար Խոդայարին կյանքով է վճարել ֆուտբոլ սիրելու համար: Խոդայարին վեց ամսվա ազատազրկման էր դատապարտվել՝ տղամարդու հագուստով մարզադաշտ մտնելու փորձի համար։ Վճռի ընթերցումից հետո նա ինքնահրկիզվել է և մեկ շաբաթ անց մահացել հիվանդանոցում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG