Մատչելիության հղումներ

Գերմանիայի արևելքում՝ Հալլե քաղաքում տեղի ունեցած կրակոցներից երկու մարդ է սպանվել


Գերմանիայի արևելքում գտնվող Հալլե քաղաքում այսօր տեղի ունեցած կրակոցների հետևանքով երկու մարդ է սպանվել: Միջադեպի հետ կապված մեկ ձերբակալված կա:

Ոստիկանությունը քաղաքի բնակիչներին հորդորել է զգոնություն ցուցաբերել, քանի որ դեռ պարզ չէ, թե արդյոք հարձակվողը միայնակ է գործել:

Ականատեսների պատմելով՝ զինված մարդը զինվորական հանդերձանք է կրել ու մի քանի զենք է ունեցել: Ըստ որոշ հաղորդագրությունների, հարձակվողի կամ հարձակվողների փախուստից հետո մոտակայքում ուրիշ կրակոցներ են լսվել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG