Մատչելիության հղումներ

Նավալնիի հակակոռուպցիոն հիմնադրամը համարվեց «արտասահմանյան գործակալ»


Ռուսաստանցի ընդդիմադիր Ալեքսեյ Նավալնի, արխիվ

Ռուսաստանի արդարադատության նախարարության այսօրվա որոշմամբ ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնիի հակակոռուպցիոն հիմնադրամը համարվեց «արտասահմանյան գործակալ»:

Արդարադատության նախարարությունը հայտարարել է, որ եկամուտ չհետապնող կազմակերպությունների մասին դաշնային օրենքի հիման վրա Նավալնիի հիմնադրամն ընդգրկվել է «օտարերկրյա գործակալ» համարվող կազմակերպությունների ցանկում: Նման կարգավիճակ ունեցող ոչ կառավարական կազմակերպությունները պարտավոր են գրանցվել պետական ռեեստրում, պարբերաբար հաշվետվություններ ներկայացնել ֆինանսական աղբյուրների ու ծախսերի, ինչպես նաև իրենց գործունեության նպատակների մասին:

Ռուսաստանի նախագահին խստորեն քննադատող Ալեքսեյ Նավալնին իր հիմնադրամի կայքում հաճախ է կոռուպցիոն աղմկահարույց բացահայտումներ անում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG