Մատչելիության հղումներ

Նոյեմբերի 13-ին Թրամփը կընդունի Էրդողանին


ԱՄՆ և Թուրքիայի նախագահներ Դոնալդ Թրամփը և Ռեջեփ Էրդողանը, արխիվ, Բրյուսել, 11 հուլիսի, 2018թ.
ԱՄՆ և Թուրքիայի նախագահներ Դոնալդ Թրամփը և Ռեջեփ Էրդողանը, արխիվ, Բրյուսել, 11 հուլիսի, 2018թ.

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Թվիթերում տեղադրած գրառմամբ հայտնել է, որ նոյեմբերի 13-ին Վաշինգտոնում կընդունի Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին:

«Նա իմ հյուրն է լինելու, Անկարան Միացյալ Նահանգների ամենախոշոր առևտրային գործընկերներից մեկն է, շատերը մոռանում են այդ մասին»,- գրել է Թրամփը:

Նախագահի փոխանցմամբ, «թուրքերի հետ լավ է գործեր վարել, նրանք օգնել են Իդլիբում մեծ թվով մարդկանց փրկելու և ամերիկացի քահանա Էնդրյու Բրանսոնին տուն վերադարձնելու հարցերում»:

«Մի մոռացեք նաև, որ Թուրքիան ՆԱՏՕ-ի անդամ է և լավ համբավ ունի», - գրել է Թրամփը, հավելելով, որ Միացյալ Նահանգները դուրս է գալիս Սիրիայից, բայց քրդերին չի լքում:

Թուրքիան ծրագրում է Սիրիայի հյուսիսում և արևելքում ռազմական գործողություններ իրականացնել, և Թրամփի ընդդիմախոսները նրան քննադատում են ամերիկացի զինծառայողներին այդ պայմաններում Սիրիայից դուրս հանելու և քրդերին թուրքերի դեմ մեն-մենակ թողնելու համար:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG