Ֆիզիկայի բնագավառում 2019 թվականի Նոբելյան մրցանակների են արժանացել Կանադայի և Միացյալ Նահանգների քաղաքացի Ջեյմս Փիբլզն ու երկու շվեյցարացիներ՝ Միշել Մեյորն ու Դիդիե Քելոն:
Շվեդիայի գիտությունների արքայական ակադեմիան հայտնել է, որ Փիբլզը մրցանակի է արժանացել «ֆիզիկական տիեզերագիտությունը հարստացնելու և վերջին հիսուն տարիների ընթացքում տիեզերագիտության վերափոխման հիմքեր ստեղծելու համար»:
Շվեյցարացի գիտնականները Նոբելյան մրցանակի են արժանացել «տիեզերքի զարգացման ընթացքը հասկանալու և տիեզերքում Երկրագնդի տեղը գնահատելու հետազոտություններին նպաստելու հանար»:
Հոկտեմբերի 10-ին կհաղորդվի գրականության ասպարեզում Նոբելյան մրցանակին արժանացած ստեղծագործողի անունը: