Մատչելիության հղումներ

Ռոբերտ Քոչարյանին կրկին տեղափոխել են «Իզմիրլյան» բժշկական կենտրոն


ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը դատարանում զրուցում է իր փաստաբան Հայկ Ալումյանի հետ, Երևան, 7-ը հոկտեմբերի, 2019թ․

Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին այսօր առավոտյան կրկին տեղափոխել են «Իզմիրլյան» բժշկական կենտրոն։ Այս մասին «Ազատությանը» փոխանցեց Արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության հանրային կապերի բաժնի պետ Նոնա Նավիկյանը։

Բժշկական կենտրոնի տնօրեն Արմեն Չարչյանը «Ազատությանը» հայտնեց, որ նախկին նախագահն այժմ բուժհետազոտություն է անցնում, և հնարավոր է, որ վիրահատվի:

Մարտի 1-ի գործով առանցքային մեղադրյալ Ռոբերտ Քոչարյանը նույն բժշկական կենտրոնում բուժհետազոտություն էր անցել նաև սեպտեմբերի 30-ին:

Սահմանադրական կարգի տապալման և առանձնապես խոշոր չափերով՝ 3 միլիոն դոլար կաշառք ստանալու մեջ մեղադրվող նախկին նախագահը հունիսի 25-ից կալանքի տակ է:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG