Ուկրաինայի Գլխավոր դատախազությունը քրեական գործ է հարուցել Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի առևանգման և արտաքսման փաստի առթիվ:
Այդ մասին նշված է Ուկրաինայի Զինվորական դատախազության կողմից այսօր տարածած հայտարարության մեջ: Դրա համաձայն, հետաքննությունը մեկնարկել է Սաակաշվիլիի դիմումի հիմա վրա:
Խոսքը 2018-ի փետրվարին տեղի ունեցած իրադարձությունների մասին է, երբ անվտանգության ուժերը ձերբակալեցին Վրաստանի նախկին նախագահին և բռնի կերպով արտաքսեցին Լեհաստան:
2018-ին Ուկրաինայի իշխանությունները իրենց այդ քայլը բացատրում էին այն հանգամանքով, որ Սաակաշվիլին զրկվել էր ուկրաինական քաղաքացիությունից և հետևաբար պարտավոր էր լքել երկրի տարածքը: