Մատչելիության հղումներ

Շտայնմայեր. «Գերմանիան Վրաստանի եվրատլանտյան ինտեգրման գլխավոր աջակիցներից է»


«Գերմանիան ՆԱՏՕ-ին և Եվրամիությանը Վրաստանի ինտեգրման ամենաակտիվ կողմնակիցներից է», - այսօր Թբիլիսիում,Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի հետ համատեղ ասուլիսի ժամանակ հայտարարել է Գերմանիայի նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը:

Գերմանիայի նախագահը պաշտոնական այցով Վրաստան է ժամանել երեկ:

Անդրադառնալով Վրաստանի և Ռուսաստանի արտաքին գործերի նախարարների Նյու Յորքում կայացած վերջին հանդիպմանը՝ Շտայնմայերը նշել է, - «Լավ է, որ Ռուսաստանի և Վրաստանի արտգործնախարարների մակարդակում շփման խողովակները վերականգնվել են: Վրաստանը անկախ է գործում, դրա հետ մեկտեղ վայելում է գործընկերների աջակցությունը: Գերմանիայի համար ավելի քան հստակ է, որ տարածքային ամբողջականությունը այն սկզբունքն է, առանց որի Եվրոպայում խաղաղությունն անհնարին է»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG