Հայաստանի տարածքում հոկտեմբերի 7-11-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Արտակարգ իրավիճակների նախարարության հաղորդագրության համաձայն՝ օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։
Երևանում հոկտեմբերի 7-11-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Նույն աղբյուրի փոխանցմամբ՝ Հայաստանի տարածքում ավտոճանապարհներն անցանելի են, Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար:
Վանաձոր-Ալավերդի-Բագրատաշեն ավտոճանապարհը շինարարական աշխատանքների պատճառով բեռնատարների համար փակ է: Որպես այլընտրանքային սահմանվել է Դիլիջան-Նոյեմբերյան-Բագրատաշեն ավտոճանապարհը:
Սեպտեմբերի 23-ից սկսած Մ-2 ավտոճանապարհի Գորիս-Կապան հատվածի 8-14-րդ կմ-երին յուրաքանչյուր օր ժամը 9-18-ը կատարվելու են շինարարական աշխատանքներ, ինչի հետևանքով ճանապարհահատվածը փակ է լինելու բեռնատարների համար: