Մատչելիության հղումներ

Կորեական թերակղզու ապամիջուկայնացման հարցով Ստոկհոլմում կայացած բանակցությունները տևել են 8 ժամ


Վաշինգտոնն ու Փհենյանը իրարամերժ հայտարարություններ են տարածում երեկ Ստոկհոլմում Կորեական թերակղզու ապամիջուկայնացման հարցով տեղի ունեցած հանդիպման շուրջ:

«Բանակցությունները մեր սպասելիքները չարդարացրին», - հայտարարել է հյուսիսկորեական պատվիրակության ղեկավար Կիմ Մյոնգ Գիլը, պնդելով, թե ամերիկյան կողմը հանդիպման էր եկել «դատարկ ձեռքերով»:

Պետդեպարտամենտը, մինչդեռ, հայտարարել է, թե Փհենյանի գնահատականները չեն արտացոլում 8 ժամ շարունակված «լավ» հանդիպման «բովանդակությունն ու ոգին»:

«Կողմերը մեկ օրում չէին կարող հաղթահարել թերակղզում տեղի ունեցած պատերազմից 70 տարի անց ժառանգած տարաձայնությունները», - պնդել է Պետդեպի խոսնակ Մորգան Օրտագուսը, հավելելով՝ ամերիկացի դիվանագետները մի շարք առաջարկներ են ներկայացրել քննարկման համար:

Երեկվա հանդիպումն առաջինն էր փետրվարին Վիետնամում Հյուսիսային Կորեայի և Միացյալ Նահանգների նախագահների միջև տեղի ունեցած բանակցություններից հետո, որի ընթացքում վերջիններիս չէր հաջողվել համաձայնության գալ և փաստաթուղթ ստորագրել թերակղզու ապամիջուկայնացման վերաբերյալ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG