Մատչելիության հղումներ

Չինաստանը դուրս է եկել իրանական գազի հանքավայրը շահագործելու 5 միլիարդ դոլարանոց գործարքից


Իրանի նավթի նախարարը հայտարարել է, թե Չինաստանը դուրս է եկել 5 միլիարդ դոլարանոց գործարքից, որով Պեկինը ծրագրում էր մասնակցել Հարավային Պարս հանքավայրից գազի արդյունահանման աշխատանքներին:

Տեղեկությունը տարածվել է Իրանի և Չինաստանի նկատմամբ Միացյալ Նահանգների կողմից ուժգնացած տնտեսական ճնշումներից հետո:

Հարավային Պարսը աշխարհում գազի և նավթի ամենախոշոր հանքավայրն է, որը գտնվում է Պարսից ծոցում և բաժանված է երկու մասի՝ իրանական եւ քաթարյան:

Չինաստանի ազգային նավթային կորպորացիան համաձայնել էր դառնալ իրանական տեղամասերից մեկի խոշորագույն ներդրողը, երբ ֆրանսիական Total-ը անցած տարի դուրս էր եկել ծրագրից ամերիկյան հնարավոր պատժամիջոցներից խուսափելու համար:

Իրանի նավթի նախարարը պնդել է, թե Թեհանը պատրաստ է սեփական ուժերով և միայնակ շարունակել աշխատանքները:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG