Մատչելիության հղումներ

Սերժ Թանկյանը ժամանել է Հայաստան


«System of a Down» հանրահռչակ ռոք խմբի հիմնադիր և մենակատար Սերժ Թանկյանը ժամանել է Երևան՝ Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային կոնգրեսին (WCIT 2019) մասնակցելու նպատակով:

Այս մասին տեղեկացրել է WCIT 2019 կազմկոմիտեն՝ հրապարակելով Թանկյանի լուսանկարը։

Կոնգրեսի պաշտոնական բացումը կազդարարվի այսօր ժամը 20:00, Հանրապետության հրապարակում կայանալիք տոնական համերգով:

Երևանյան համաժողովին սպասվում է ավելի քան 2 հազար մասնակից՝ 70 երկրից։ Հայաստանի կառավարությունը տեղեկատվական տեխնոլոգիաները հռչակել է տնտեսության զարգացման ռազմավարական ուղղություն։ Երկրի օրենսդրությունը նպաստավոր պայմաններ է ապահովում ՏՏ ոլորտում օտարերկրյա ուղղակի ներդրումների համար: Հայաստանում շուրջ 900 ՏՀՏ ընկերություններ կան, ներառյալ համաշխարհային ճանաչում ստացած PicsArt-ը, Softconstruct-ը, Renderforest-ը, Joomag-ը:

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG