Մատչելիության հղումներ

Միացյալ Նահանգների և Հյուսիսային Կորեայի պաշտոնյաները ժամանել են Ստոկհոլմ


ԱՄՆ-ի և Հյուսիսային Կորեայի առաջներդները, արխիվ
ԱՄՆ-ի և Հյուսիսային Կորեայի առաջներդները, արխիվ

Միացյալ Նահանգների և Հյուսիսային Կորեայի պաշտոնյաները ժամանել են Ստոկհոլմ, որտեղ փակ դռների ետևում կբանակցեն՝ առաջ տանելու ամիսներ շարունակ սառեցված բանակցությունները Փհենյանի միջուկային ծրագրի շուրջ։

Սա կողմերի առաջին հանդիպումն է նախագահներ Թրամփի և Կիմ Չեն Ընի միջև հունիսին տեղի ունեցած բանակցություններից հետո, որի ընթացքում երկու առաջնորդները համաձայնել էին վերսկսել փետրվարին Վիետնամում ընդհատված երկխոսությունը:

Այսօր, արձագանքելով հանդիպմանը ԱՄՆ պետքարտուղար Մայք Փոմփեոն հայտարարել է, թե դեռ շատ վաղ է ասել՝ արդյո՞ք կողմերին կհաջողվի առաջընթաց արձանագրել թերակղզու ապամիջուկայնացման հարցում: Հանդիպումից օրեր առաջ՝ անցած չորեքշաբթի, Փհենյանը հրթիռային հերթական փորձարկումն էր իրականացրել, այս անգամ՝ սուզանավերից:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG