Մատչելիության հղումներ

Էկվադորում հայտարարվել է արտակարգ իրավիճակ


Բողոքի ցույցեր Էկվադորում, 3-ը հոկտեմբերի, 2019 թ.
Բողոքի ցույցեր Էկվադորում, 3-ը հոկտեմբերի, 2019 թ.

Էկվադորում բենզինի գների դեմ բողոքի զանգվածային ցույցերի ֆոնին երկրում հայտարարվել է արտակարգ իրավիճակ, ինչը իշխանություններին թույլ կտա ներգրավել զինվորականներին կարգ ու կանոն հաստատելու գործին:

Բենզինի գների սուբսիդավորելու որոշումը կառավարության կողմից չեղարկվելուց հետո մարդիկ փողոց են դուրս եկել իրենց բողոքն արտահայտելու: Այդ որոշման հետևանքով բենզինի գները կրկնակի բարձրացել են: Ցույցերի հետևանքով կաթվածահար է եղել երկրի մի շարք քաղաքների տրանսպորտը, ձերբակալվել է 275 մարդ, պաշտոնական տվյալներով, ակցիաների ժամանակ 28 ոստիկան վնասվածքներ է ստացել:

Վառելիքի սուբսիդիան Էկվադորում սահմանվել է դեռևս 1970-ականներին: Դրանց չեղարկմամբ իշխանությունները փորձում են պայքարել երկրում ստեղծված ճգնաժամի դեմ: Ավելի վաղ Էկվադորը Արժույթի միջազգային հիմնադրամից 4,2 միլիարդ դոլարի պարտք է ստացել, փոխարենը պարտավորվել է կրճատել պետական ծախսերը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG