Մատչելիության հղումներ

Ռոբերտ Քոչարյանը կրկին հետազոտվել է «Իզմիրլյան» բժշկական կենտրոնում


ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը դատարանում, սեպտեմբեր, 2019թ․

Մարտի 1-ի գործով սահմանադրական կարգը տապալելու և առանձնապես խոշոր չափի կաշառք ստանալու մեջ մեղադրվող Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը կրկին տեղափոխվել է «Իզմիրլյան» բժշկական կենտրոն։ Քրեակատարողական ծառայության հանրային կապերի բաժնից «Ազատությանը» հայտնեցին, որ նախկին նախագահը երեկ է հետազոտվել ու դրանից հետո տեղափոխվել է քրեակատարողական հիմնարկ։

Հիշեցնենք՝ Քոչարյանը սեպտեմբերի 30-ին ևս հետազոտվել էր նույն բժշկական կենտրոնում։

Արդյոք երկրորդ նախագահն առողջական խնդիրներ ունի, Քրեակատարողական ծառայությունից չեն մեկնաբանում։ Քոչարյանի պաշտպաններից Հայկ Ալումյանը «Ազատության» հետ զրույցում ասաց՝ նախկին նախագահը երկրորդ անգամ է տեղափոխվել բժշկական կենտրոն, քանի որ երկուշաբթի օրն ամբողջությամբ չէր հետազոտվել։

Հարցին՝ հնարավո՞ր է Ռոբերտ Քոչարյանն առողջական խնդիրներ ունի, պաշտպանն արձագանքեց՝ չի կարող որևէ բան ասել, քանի որ դեռ հայտնի չեն ամբողջական բուժննման պատասխանները։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG