Մատչելիության հղումներ

Տավուշում հակառակորդի կրակից պայմանագրային զինծառայող է զոհվել


Տավուշում այսօր հակառակորդի կրակից զոհվել է պայմանագրային զինծառայող Մուշեղ Ժիրայրի Աբովյանը։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել Հայաստանի ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը։

«Այսօր հակառակորդի կրակից Տավուշում զոհվել է պայմանագրային զինծառայող Մուշեղ Ժիրայրի Աբովյանը։ Ադրբեջանական կողմի այս սադրանքները անպատասխան չեն մնա։ Ցավակցում ենք Մուշեղ Աբովյանի հարազատներին և ընտանիքի անդամներին։
Այս դեպքը նախորդ օրվա վիրավորի հետ կապ չունի», - մասնավորապես գրել է Արծրուն Հովհաննիսյանը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG