Մատչելիության հղումներ

Սոչիում կայացավ Պուտին-Ալիև հանդիպումը


Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Սոչիում ողջունում է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին, 3-ը հոկտեմբերի, 2019թ․
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Սոչիում ողջունում է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին, 3-ը հոկտեմբերի, 2019թ․

Սոչիում կայացել է Ադրբեջանի և Ռուսաստանի նախագահներ Իլհամ Ալիևի և Վլադիմիր Պուտինի հանդիպումը, երկու առաջնորդները քննարկել են առևտրատնտեսական հարաբերությունների զարգացմանը վերաբերող հարցեր, փոխանցում է ՌԻԱ «Նովոստի» գործակալությունը:

«Չնայած այն հանգամանքին, որ մեր անձնական շփումներում դադար կար, մեր երկրների միջև հարաբերությունները շարունակել են զարգանալ և հաջող զարգանում են: Ամրապնդվում են առևտրատնտեսական կապերը», - Պուտինի խոսքերն է մեջբերում գործակալությունը:

«Ինչպես նշեցիք՝ մենք միառժամանակ չենք հանդիպել, ավելի հստակ՝ չորս ամիս, սա բավական երկար ժամանակ է՝ հաշվի առնելով անցյալ տարի մեր շփումների հաճախականությունը», - իր հերթին հայտարարել է Ալիևը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG