Մատչելիության հղումներ

Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Անգելա Մերկելին Գերմանիայի Ազգային տոնի առթիվ


Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյան և Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկել, Երևան, 24-ը օգոստոսի, 2019թ․
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյան և Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկել, Երևան, 24-ը օգոստոսի, 2019թ․

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելին՝ Ազգային տոնի առթիվ:

Հայաստանի վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ ուղերձում մասնավորապես ասված է. - «Սրտանց շնորհավորում եմ Ձեզ և Գերմանիայի բարեկամ ժողովրդին Ազգային տոնի կապակցությամբ: Գերմանիայի վերամիավորումը նոր էջ բացեց համաշխարհային քաղաքականության և միջազգային հարաբերությունների պատմության մեջ: Այսօր Գերմանիան զարգացման, ժողովրդավարության, մարդու իրավունքների պաշտպանության, օրենքի գերակայության վրա հիմնված երկրների լավագույն օրինակներից է»:

«Հայաստանի Հանրապետությունը մեծապես կարևորում է Գերմանիայի Դաշնային Հանրապետության հետ երկկողմ և բազմակողմ ձևաչափով հարաբերությունների հետևողական զարգացումն ու խորացումը: Այսօր Հայաստանն անցնում է մարտահրավերներով լի բարեփոխումների ճանապարհ, որոնց հաղթահարման գործում մեծապես կարևորում ենք մեր գործընկերների աջակցությունը: Այս հարցում Գերմանիան մեր հուսալի գործընկերն է, ժողովրդավարական բարեփոխումների հաստատուն աջակիցն ու ՀՀ-ԵՄ փոխգործակցության ընդլայնման սատարողը», - Մերկելին գրել է Փաշինյանը՝ ամփոփելով․ - «Թող առաջընթացը և բարօրությունը մշտապես ուղեկից լինեն գերմանացի տաղանդաշատ և ստեղծարար ժողովրդին»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG