Մատչելիության հղումներ

Վրաստան է ժամանում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալը


ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղաի տեղակալ Ռոուզ Գյոթեմոլլեր, արխիվ
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղաի տեղակալ Ռոուզ Գյոթեմոլլեր, արխիվ

Երկօրյա այցով Վրաստան է ժամանում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Ռոուզ Գյոթեմոլլերը: Նա գլխավորում է դաշինքի անդամ 29 երկրների մշտական ներկայացուցիչների պատվիրակությունը:

Այցի շրջանակում Գյոթեմոլլերը մասնակցելու է Բաթումի քաղաքում նախատեսված ՆԱՏՕ-Վրաստան հանձնաժողովի նիստին, որը նախագահելու Վրաստանի նորանշանակ վարչապետ Գիորգի Գախարիան:

Հյուսիսատլանտյան դաշինքի ղեկավարի տեղակալն առանձին հանդիպումներ կունենա երկրի իշխանության այլ թևերի ներկայացուցիչների հետ:

11 տարի առաջ Ռումինիայի մայրաքաղաքում տեղի ունեցած ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի ընթացքում ռազմական դաշինքը Վրաստանին խոստացել է անդամակցության գործողությունների պլան տրամադրել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG