Մատչելիության հղումներ

Բաքվի պնդմամբ՝ հայկական զինուժը կրակ է բացել էքսկավատորի ուղղությամբ, վարորդը զոհվել է


ՀՀ ԶՈՒ զինծառայողները շփման գծում մարտական հերթապահության ժամանակ, արխիվ
ՀՀ ԶՈՒ զինծառայողները շփման գծում մարտական հերթապահության ժամանակ, արխիվ

Ադրբեջանի ռազմական գերատեսչության պնդմամբ՝ չորեքշաբթի օրը հայկական զինուժը կրակ է բացել Ղազախի շրջանում էքսկավատորի ուղղությամբ, որի վարորդը՝ քաղաքացիական անձ հանդիսացող Սաֆարլի Ալեքպեր օղլու Աբիշովը մահացու վիրավորում է ստացել: Ըստ նույն աղբյուրի՝ այդ պահին էքսկավատորն իրականացնում էր ճանապարհի վերանորոգման աշխատանքներ:

Ադրբեջանական լրատվամիջոցները, վկայակոչելով պաշտոնական հաղորդագրությունը, նաև փոխանցում են, թե ի պատասխան՝ ադրբեջանական զինուժը լռեցրել է հակառակորդի կրակակետերը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG