Մատչելիության հղումներ

Ռուսաստանի զինվորական դատարանը 2,5 տարվա ազատազրկման դատապարտեց թաթար ակտիվիստին


Ռուսաստան - Նարիման Մեմեդեմինովը դատարանում, Դոնի Ռոստով, 2-ը հոկտեմբերի, 2019թ․
Ռուսաստան - Նարիման Մեմեդեմինովը դատարանում, Դոնի Ռոստով, 2-ը հոկտեմբերի, 2019թ․

Ռուսաստանի Դոնի Ռոստով քաղաքի զինվորական դատարանը 2,5 տարվա ազատազրկման է դատապարտել թաթար ակտիվիստ և բլոգեր Նարիման Մեմեդեմինովին՝ «ահաբեկչության հրապարակային կոչեր անելու» մեղադրանքով:

Իրավապաշտպան Human Rights Watch կազմակերպությունը տեղի ունեցածը որակել է Ղրիմի թաթար ակտիվիստների նկատմամբ իշխանության կողմից «կոշտ հետապնդման ևս մեկ օրինակ»:

Իրավապաշտպան խմբերը և արևմտյան կառավարությունները դատապարտել են, իրենց ձևակերպմամբ, հետապնդումները թրքալեզու փոքրամասնության նկատմամբ, որն ընդդիմացել է Մոսկվայի կողմից 2014 թվականին Ղրիմի բռնակցմանը:

Մեմեդեմինովը ձերբակալվել է և նրան մեղադրանք է առաջադրվել 2018-ի մարտին, այդ պահից ակտիվիստն անազատության մեջ է։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG