Մատչելիության հղումներ

Ստամբուլում ոգեկոչել են մեկ տարի առաջ սպանված սաուդցի լրագրող Ջամալ Հաշոգիի հիշատակը


Ջամալ Հաշոգիի հիշատակի ոգեկոչման արարողությունը, 2-ը հոկտեմբերի, 2019 թ.
Ջամալ Հաշոգիի հիշատակի ոգեկոչման արարողությունը, 2-ը հոկտեմբերի, 2019 թ.

Այսօր Ստամբուլում` Սաուդյան Արաբիայի հյուպատոսության շենքի առջև մի քանի հարյուր մարդ մասնակցել է լրագրող, ամերիկյան «Վաշինգտոն Փոսթ» պարբերականի սյունյակագիր Ջամալ Հաշոգիի սպանության առաջին տարելիցին նվիրված հիշատակի միջոցառմանը:

Ստամբուլում կազմակերպված այս արարողությանը ներկա էին «Վաշինգտոն Փոսթ»-ի սեփականատեր Amazon ընկերության ղեկավար Ջեֆ Բեզոսը, ՄԱԿ-ի արտադատական հաշվեահարդարների հետաքննության գծով հատուկ զեկուցող Անյես Կալամարը, Հաշոգիի հարսնացու, Թուրքիայի քաղաքացի Հաթիջե Ջենգիզը, իրավապաշտպան կառույցների ներկայացուցիչները:

ՄԱԿ-ի զեկուցողի համոզմամբ Հաշգիի սպանության ամբողջական հետաքննության համար «քաղաքական կամք է հարկավոր»: «Հաշոգիի սպանության դեպքում արդարության հաստատումը ժամանակ կպահանջի», - նշել է Կալամարը:

«Ցավոք սրտի, Ջամալ Հաշոգիի սպանությունից մեկ տարի անց էլ մենք առաջ չենք շարժվել և չունենք մի շարք կարևորագույն հարցերի պատասխանները`ով է արձակել սպանության հրամանը, ով է պատասխանատու դրա համար, որտեղ է Ջամալ Հաշոգիի մարմինը», - նշում էր Amnesty International իրավապաշտպան կազմակերպության ներկայացուցիչ Էնդրյու Գարդները:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG