Մատչելիության հղումներ

Պուտին. «Սաուդյան Արաբիայի դեմ հարձակմանը Իրանի մասնակցության որևէ ապացույց չի ներկայացվել»


«Սաուդյան Արաբիայի խոշորագույն նավթային ձեռնարկությունների դեմ իրականացված հարձակման մեղքը Իրանի վրա բարդելը ճիշտ չէ», - այսօր Մոսկվայում մեկնարկած էներգետիկ համաժողովի ընթացքում հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը:

«Այդ գործողությունները դրանց կազմակերպիչների համար ցանկալի արդյունքի չեն հանգեցնում, սակայն վնաս են հասցնում համաշխարհային տնտեսությանը և սպառողներին: Մենք դատապարտում ենք նման գործողությունները, սակայն նաև դեմ ենք, որպեսզի այդ ամենի մեղքը բարդվի Իրանի վրա, քանի որ դրա որևէ ապացույց չկա», - հայտարարում էր Ռուսաստանի նախագահը` կոչ անելով նաև վերջ տալ Իրանի դեմ պատժամիջոցներ սահմանելու քաղաքականությանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG