«Իրանը կողմ է միջուկային համաձայնագրի շուրջ ծագած ճգնաժամի հանգուցալուծման եվրոպական ծրագրի կյանքի կոչմանը», - այսօր Թեհրանում կայացած կառավարության նիստի ընթացքում հայտարարել է Իսլամական Հանրապետության նախագահ Հասան Ռոհանին:
«Մենք համաձայն ենք եվրոպացիների կողմից կազմված այս ծրագրի հիմնական դրույթներին», - հայտարարել է Ռոհանին:
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի կողմից ներկայացված այս ծրագրի համաձայն Իրանը պարտավորվում է միջուկային զենք չստեղծել և նպաստել տարածաշրջանային խաղաղության ամրապնդմանը: Դրա դիմաց Իրանի դեմ սահմանված պատժամիջոցները վերացվում են և երկիրը կրկին իրավունք է ստանում անարգել նավթ արտահանել միջազգային շուկաներ: