Մատչելիության հղումներ

Զելենսկին Դոնեցկի անջատականներից պահանջել է ազատ արձակել «Ազատության» արտահաստիքային թղթակցին


Լրագրող Ստանիսլավ Ասեև, արխիվ
Լրագրող Ստանիսլավ Ասեև, արխիվ

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Կիևում կայացած ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ երկրի իշխանությունները ակտիվ ջանքեր են գործադրում «Ազատություն» ռադիոկայանի ուկրաինական ծառայության արտահաստիքային թղթակից Ստանիսլավ Ասեևին գերությունից ազատագրելու ուղղությամբ:

Ասեևն արդեն երկու տարի է ինչ գտնվում է Դոնեցկի անջատականների ձեռքում:

Ասեևին ազատ արձակելու պահանջով Կիևում հանդես է եկել նաև «Ազատ Եվրոպա/Ազատություն» մեդիակորպորացիայի նախագահ Ջեյմի Ֆլայը: Նա նաև պահանջել է ազատ արձակել «Ազատության» մեկ այլ արտահաստիքային թղթակցի` Դոնեցկի քննչական մեկուսարանում գտնվող Օլեգ Գալազյուկին, ինչպես նաև դադարեցնել «Կրիմ.Ռեալիի» կայքի թղթակից Նիկոլայ Սեմենայի հետապնդումը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG