Մատչելիության հղումներ

Մահացել է վրաց ամենահայտնի ժամանակակից կոմպոզիտոր Գիա Կանչելին


Կոմպոզիտոր Գիա Կանչելի, 2018թ․
Կոմպոզիտոր Գիա Կանչելի, 2018թ․

Թբիլիսիում կյանքի 84-րդ տարում մահացել է Վրաստանի ամենահայտնի ժամանակակից կոմպոզիտոր Գիա Կանչելին:

Լայն հանրությանը Կանչելին հայտնի է «Միմինո», «Մի վշտացիր»,«Կին-ձա-ձա» ֆիլմերի համար գրված երաժշտությամբ: Կանչելին նաև 7 սիմֆոնիաների հեղինակ է:1976 թվականին Չորրորդ սիմֆոնիայի համար կոմպոզիտորը ԽՍՀՄ պետական մրցանակի է արժանացել:

Վերջին տարիներին Կանչելին բնակվում էր բելգիական Անտվերպեն քաղաքում` համագործակցելով Ֆլանդրիայի թագավորական ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ: Մի քանի ամիս առաջ, առողջական վիճակի կտրուկ վատթարացման պատճառով, Կանչելին վերադարձել էր Վրաստան և բուժվում էր թբիլիսյան հիվանդանոցներից մեկում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG