Մատչելիության հղումներ

Կիևը համաձայնել է կյանքի կոչել «Շտայնմայերի բանաձևը»


Ուկրաինա - «Շտայնմայերի բանաձևի» դեմ բողոքի ակցիա Կիևում՝ նախագահական նստավայրի դիմաց, 1-ը հոկտեմբերի, 2019թ․

Ուկրաինայի, Ռուսաստանի և ԵԱՀԿ ներկայացուցիչները նախօրեին համաձայնեցրել են «Շտայնմայերի բանաձևի» դրույթները:

Ուկրաինայի արևելքում ծագած հակամարտության կարգավորմամբ զբաղվող Մինսկի եռակողմ կոնտակտային խմբի շրջանակներում մշակված այս փաստաթղթի համաձայն, Դոնեցկի և Լուգանսկի մարզերի` անջատականների վերահսկողության տակ գտնվող շրջաններին հատուկ կարգավիճակ է շնորհվում:

«Շտայնմայերի բանաձևով» նաև նախատեսվում է այդ շրջաններում ԵԱՀԿ վերահսկողության ներքո տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ անցկացնել: Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու խոսքով՝ ընտրությունները կազմակերպվելու են միայն այն բանից հետո, երբ ռուսաստանյան ստորաբաժանումները լքեն Դոնբասը:

«Եթե այդ տարածքում շարունակեն զորամիավորումներ մնալ, որևէ ընտրություն չի լինի», - հայտարարել է Զելենսկին:

Մանրամասները տե՛ս այստեղ

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG