Մատչելիության հղումներ

Խոդորկովսկի. Պուտինն ավտոկրատ է, ով շատ արագ կարողանում է ճանաչել մարդկանց թուլությունները


Միխայլ Խոդորկովսկի, օգոստոս, 2019թ․
Միխայլ Խոդորկովսկի, օգոստոս, 2019թ․

Ռուս մեծահարուստ Միխայիլ Խոդորկովսկին «Ազատությանը» տված հարցազրույցում խոսել է Ռուսաստանի նախագահի, ընդդիմության հնարավորությունների և խնդիրների մասին։

Խոդորկովսկին, ով Կրեմլի հիմնական ընդդիմախոսներից է, չի թաքցրել իր հարգանքը Վլադիմիր Պուտինի՝ երկու տասնամյակ իշխանության մնալու կարողության հանդեպ։

«Ազատության» ռուսական ծառայությանը Բեռլինում տված հարցազրույցում Խոդորկովսկին Պուտինին անվանել է ավտոկրատ, ով շատ արագ կարողանում է ճանաչել մարդկանց թուլությունները: Նրա խոսքով, Ռուսաստանի նախագահը շատ լավ ինտեգրվում է տարբեր քաղաքական գործիչների հետ՝ թե՛ երկրի ներսում, թե՛ դրսում։

Խոդորկովսկին նաև ասել է, որ որպես լավ լրտես՝ Պուտինը արդյունավետ կապեր է հաստատել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի, Իտալիայի նախկին վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնիի և այլոց հետ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG