Մատչելիության հղումներ

ԵԱՏՄ-ն և Սինգապուրը ազատ առևտրի պայմանագիր են կնքել


ԵԱՏՄ գագաթնաժողովը, Երևան, 1 հոկտեմբերի, 2019թ.

ՏԱՍՍ լրատվական գործակալության փոխանցմամբ, ԵԱՏՄ ղեկավարները և Սինգապուրի վարչապետ Լի Սյեն Լուն այսօր Երևանում ստորագրել են ազատ առևտրի գոտու համաձայնությունը:

Այդ մասին լրատվամիջոցներին հայտնել է Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը:

«Այսօր Սինգապուրի հետ ենք համաձայնություն կնքել, դա Վիետնամից հետո արդեն երկրորդ երկիրն է, որի հետ ԵԱՏՄ-ն համապատասխան փաստաթուղթ է ստորագրում», - ասել է Ղազախստանի ղեկավարը:

Նրա խոսել է նաև Իրանի Իսլամական Հանրապետության հետ հարաբերությունների մասին:

«Մեր իրանցի գործընկերների հետ մենք կարող ենք ամբողջությամբ իրականացնել ազատ առևտրի մասին ժամանակավոր համաձայնությունը, որն ուժի մեջ կմտնի այս տարվա հոկտեմբերի 27-ին»,- ասել է Տոկաևը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG