Մատչելիության հղումներ

Ռուսաստանում լուրջ հաջողություն է գրանցվել ալկոհոլի դեմ պայքարում


Մոսկովյան գարեջրատոուն, արխիվ:
Մոսկովյան գարեջրատոուն, արխիվ:

Առողջապահության համաշխարհային կազմակերպության այսօր հրապարակած զեկույցի համաձայն, 2003 թվականի համեմատությամբ, Ռուսաստանում 2016 թվականին ալկոհոլ օգտագործողների թիվը 43 տոկոսով նվազել է, ինչի հետևանքով կյանքի տևողությունն էապես ավելացել է:

Առողջապահության համաշխարհային կազմակերպության փորձագետների համոզմամբ, ակլոհոլի օգտագործման նվազումը պետության ջանքերով իրականացված հակաալկոհոլային ակտիվ պայքարի և առողջ ապրելակերպի գովազդի արդյունք է:

2018 թվականին կյանքի միջին տևողությունը Ռուսաստանում տղամարդկանց առումով հասել է 68, իսկ կանանց առումով 78 տարիների, ինչը համարվում է «պատմական նվաճում»:

«Թեպետ Ռուսաստանում տակավին մեծ է պարբերաբար ալկոհոլ օգտագործողների թիվը, այդ երկրում իրականացված միջոցառումները կարելի է համարել ալկոհոլի դեմ հաջողությամբ պայքարելու լավ օրինակ»,- ասել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության փորձագետ Կարինա Ֆերեիրա-Բորգեսը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG