Ուկրաինայի նախկին նախագահ Պետրո Պորոշենկոն չի ներկայացել Կիևի դատաբժշկական հետազոտությունների կենտրոն, որտեղ կոռուպցիայի հետաքննության շրջանակում պետք է հարցաքննվեր պոլիգրաֆի (ստի դետեկտորի) կիրառման մեթոդով:
Կենտրոնի ներկայացուցիչ Յուրի Իրխինն ասել է, որ Պորոշենկոյի հարցաքննությունը նշանակված էր առավոտյան ժամին, սակայն նախկին նախագահը չի եկել:
Կիևի դատարանն օգոստոսին է արձակել Պորոշենկոյին պոլիգրաֆով հարցաքննելու թույլտվությունը:
Պորոշենկոն ասել է, որ պատրաստ է հարցաքննվել այդ եղանակով, պայմանով, որ դա տեղի ունենա «Պրյամի» հեռուստաընկերության ստուդիայում և պնդել է, որ չի վստահում Ուկրաինայի հարցաքննությունների պետական վարչությանը:
Կենտրոնի ներկայացուցիչ Իրխինի փոխանցմամբ, պոլիգրաֆով ուղիղ եթերում հարցաքննելու հնարավորություն չկա:
Ուկրաինայի հետաքննությունների պետական վարչությունը Պորոշենկոյին արդեն երկու անգամ՝ որպես վկա, հարցաքննել է «Պրյամի» հեռուստաընկերության վաճառքի և հարկերից խուսափելու գործերով:
Միլիարդատեր Պորոշենկոյի ներկայումս Գերագույն ռադայի պատգամավոր է, նրա ղեկավարած «Եվրոպական համերաշխություն» կուսակցությունը հուլիսին տեղի ունեցած արտահերթ ընտրություններում 25 տեղ է ստացել խորհրդարանում: