Ամերիկացի աշխարհահռչակ կինոդերասան Թոմ Քրուզին երեկ Կիևում ընդունել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին:
Ենթադրվում է, որ Քրուզի մասնակցությամբ հաջորդ կինոֆիլմը կնկարահանվի Ուկրաինայի մայրաքաղաքում:
Զելենսկին հանդիպման ընթացքում բարձր է գնահատել Թոմ Քրուզի դերասանական վարպետությունը և ամերիկացուն պատմել է իր դերասանական անցյալի մասին:
Զելենսկին ցանկանում է Ուկրաինան առավել մատչելի և գրավիչ դարձնել համաշխարհային կինոարտադրության համար:
Կիևն ընդունում է մի շարք օրենքներ, որոնք դյուրին և շահավետ կդարձնեն արտասահմանյան կինոընկերությունների համագոործակցությունն Ուկրաինայի հետ: