Մատչելիության հղումներ

Կատալոնիան նշում է ապօրինի ճանաչված անկախության հանրաքվեի երկրորդ տարեդարձը


Կատալոնացի անջատականների բողոքի ցույցը, բարսելոնա, արխիվ:
Կատալոնացի անջատականների բողոքի ցույցը, բարսելոնա, արխիվ:

Կատալոնիայի անջատականները Ժիրոնայում հավաք են կազմակերպել և նշում են Մադրիդի կողմից ապօրինի ճանաչված անկախության հանրաքվեի անցկացման երկրորդ տարեդարձը:

Անջատականների ակցիան տեղի է ունենում «Երկու տարի, ճակատամարտը շարունակվում է» կարգախոսի ներքո:

Ցուցարարները փորձել են փակել Ժիրոնայի այն փողոցները, որտեղ գտնվում են Իսպանիայի պետական գրասենյակները և քաղաքացիական գվարդիայի կենտրոնակայանը:

Ոստիկանները հսկողության տակ են վերցրել Ժիրոնայի երկաթուղային կայարանը և առանցքային շենքերը:

Ենթադրվում է, որ վաղը տեղի կունենան զանգվածային միջոցառումներ այդ թվում Կատալոնիայի մայրաքաղաք Բարսելոնայում:

Անջատականների և Մադրիդի հարաբերություններն էլ ավելի են սրվել այն բանից հետո, երբ իսպանակաան դատարանը 7 կատալոնացիների ազատազրկել է Կատալոնիայի անկախության հանրաքվեի օրը բռնություններ ծրագրելու մեղադրանքով:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG