Մատչելիության հղումներ

Վերընտրվել են նախկին ՀՀԿ-ականները․ իշխող ՔՊ-ն ոչ մի համայնքում թեկնածու չի առաջադրել


Armenia -- The Administrative Division Map of Armenia, undated.

Տեղական ինքակառավարման մարմինների երեկվա ընտրություններում 13 համայնքից 5-ում վերընտրվել են գործող համայնքապետերը, որոնք Հանրապետական կուսակցության անդամ են եղել, իսկ հեղափոխությունից հետո լքել ՀՀԿ-ն:

Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ոչ մի համայնքում թեկնածու չի առաջադրել: Համայնքապետերի ընտրությամբ տարածքային կառույցներից որևէ ՔՊ-ական հետաքրքրված չի եղել:

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ, պատգամավոր Վահագն Հովակիմյանն ասաց՝ առաջադրվելու առաջարկներ վարչույթունը չի ստացել․ - «ՏԻՄ ընտրություններին մասնակցությունը քաղաքական ուժի չի կարող ինքնանպատակ լինել: Չեմ կարող ասել բոլորի փոխարեն, թե ինչու մարդիկ չեն ցանկանում հավակնություն ներկայացնել, ինչու այսինքչ համայնքում բնակվող մեր կուսակցականը կամ համակիրը չի ցանկանում հավակնություն ներկայացնել»:

Արագածոտնի մարզի Ղազարավան (նախկինում Նազրվան) համայնքի գյուղապետ Հայկ Ասատրյանն էլ է վերընտրվել: 2011 թվականից է պաշտոնավարում: Մինչև հեղափոխությունը Հանրապետական կուսակցությունից է առաջադրվել: Այս անգամ էլ իշխանական կուսակցական պատկանելությամբ կառաջադրվեր, եթե «Քաղաքացիական պայմանագիրն» իր անդամագրվելու մեկուկես տարվա վաղեմության դիմումը հաստատեր․ - «Եղել եմ ՀՀԿ, բայց հիմա ես անկուսակցական եմ»:

Մոտ վեց հարյուր բնակիչ ունեցող Ղազարավանում Ասատրյանների իշխանությունը այս մեկ տասնամյակով չի սահմանափակվում: 2011-ից առաջ էլ ղազարավանցիների ընտրությունը մեծ չի եղել:

«Մինչև 2010 թիվը հայրս ա եղել: Տասը տարի՝ 2002 թվականից մինչև 2011 թվականը: Հանգուցյալ հորիցս հետո ես եմ ընտրվել: Հիմա սա էլ երրորդն անգամն է վերընտրվեցի», - «Ազատության» հետ զրույցում ասաց Հայկ Ասատրյանը:

Ասատրյանների շուրջ քսան տարվա իշխանությանը հավակնել է համագյուղացի անկուսակցական Արմեն Հովսեփյանը, սակայն 86 ձայն է ստացել՝ գործող գյուղապետից մոտ երկու անգամ պակաս:

Ընդհանուր առմամբ երեկ 19 համայնքում է ընտրություն եղել, 13-ում՝ ղեկավարի, վեցում՝ ավագանու:

Արարատի մարզի Մրգանուշ համայնքում վերընտրվել է դաշնակցական ղեկավարը՝ Մանվել Սարգսյանը: Արմավիրի մարզի Տանձուտ համայնքում վերընտրվել է գործող գյուղապետ Մխիթար Պետրոսյանը, որը դարձյալ ՀՀԿ-ական է եղել: Լոռու Լուսաղբյուր համայնքում էլ գործող գյուղապետն է վերընտրվել, նախկին ՀՀԿ-ական: Տավուշի մարզի Խաշթառակ համայնքում էլ վերընտրված Անդրանիկ Վիրաբյանն էլ նախորդ անգամ առաջադրվել էր Հանրապետական կուսակցությունից: Արմավիրի Նոր Կեսարիա համայնքի ղեկավար Հրայր Գալստյանն էլ 2011-ից անընդմեջ ընտրվում է: Երկու կուսակցություն է փոխել, նախ ԲՀԿ-ական է եղել, ապա ՀՀԿ-ական, հեղափոխությունից հետո ցանկանում է համալրել իշխող Քաղաքացիական պայմանագրի շարքերը:

Մոտ երկու տասնյակ համայնքների ընտրությամբ այլ կուսակցություններ էլ հետաքրքրված չեն եղել: Խորհրդրանական «Լուսավոր Հայաստան» ու «Բարգավաճ Հայաստան» կուսակցություններն էլ թեկնածու չեն առաջադրել:

Արարատի մարզի Մրգանուշ համայնքում վերընտրվել է դաշնակցական ղեկավարը՝ Մանվել Սարգսյանը: Արմավիրի մարզի Տանձուտ համայնքում վերընտրվել է գործող գյուղապետ Մխիթար Պետրոսյանը, որը դարձյալ ՀՀԿ-ական է եղել: Լոռու Լուսաղբյուր համայնքում էլ գործող գյուղապետն է վերընտրվել, նա նախկին ընտրություններում ՀՀԿ-ի թեկնածուն է եղել: Տավուշի մարզի Խաշթառակ համայնքի ղեկավար Անդրանիկ Վիրաբյանն էլ է վերընտրվել: Նախորդ անգամ առաջադրվել էր Հանրապետական կուսակցությունից:

Արմավիրի Նոր Կեսարիա համայնքի նորընտիր ղեկավար Հրայր Գալստյանն էլ 2011-ից անընդմեջ ընտրվում է: Երկու կուսակցություն է փոխել՝ նախ ԲՀԿ-ական է եղել, ապա ՀՀԿ-ական, հեղափոխությունից հետո ցանկանում է համալրել իշխող «Քաղաքացիական պայմանագրի» շարքերը:

«Կուսակցությունը ի՞նչ կապ ունի, մարդը պետք է մարդ լինի: Կուսակցության մեջ պետք է մտնեմ, որ իմ էությունը փոխվի՞: Ես ոնց կամ, ընտրվել եմ Հրայրը, մնացել եմ նույն Հրայրը», - «Ազատության» հետ զրույցում ասաց Գալստյանը:

Իշխանության ներկայացուցիչ Վահագն Հովակիմյանը դեռ հունիսյան ընտրություններում էր վստահեցրել, թե կակտիվանան աշնանը: Հունիսին էլ ավելի քան երկու տասնյակ համայնքներից միայն պայքարում էին Աբովյանի քաղաքապետի պաշտոնի համար, ինչն ավարտվեց ԲՀԿ-ի թեկնածուի հաղթանակով:

Անդրադառնալով նախկին ՀՀԿ-ականների վերընտրվելուն՝ Հովակիմյանն ասաց, թե կարևորը արդար, թափանցիկ ընտրություններն են:

XS
SM
MD
LG