Մատչելիության հղումներ

Ջուլիանի. «Փոմփեոն տեղյակ էր Զելենսկու թիմակիցների հետ իմ հանդիպումների մասին»


Ռուդի Ջուլիանի, արխիվ
Ռուդի Ջուլիանի, արխիվ

Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի փաստաբան, Նյու Յորքի նախկին քաղաքապետ Ռուդի Ջուլիանին պնդում է, որ պետքարտուղար Մայք Փոմփեոն տեղյակ է եղել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու օգնականների հետ իր հանդիպումների մասին, որոնք նվիրված էին եղել նախկին փոխնախագահ Ջոզեֆ Բայդենի դեմ հետաքննությանը:

«Անցած շաբաթ ես զրուցել եմ պետքարտուղար Փոմփեոյի հետ և նա ասել է, որ տեղյակ էր այդ ամենից», - նշում էր Ռուդի Ջուլիանին CBS-ի կիրակնօրյա երեկոյան եթերում:

Ջուլիանին, այդուհանդերձ, տեղեկացրել է, որ Պետդեպարտամենտն իրեն չի դիմել Բայդենի և նրա որդու` Ուկրաինայի տարածքում ծավալած բիզնես գործունեությունը հետաքննելու խնդրանքով:

XS
SM
MD
LG