Մատչելիության հղումներ

Իրանը քննադատում է Վաշինգտոնին՝ իրանցի վատառողջ դիվանագետին տեսակցել արգելելու համար


Իրանի արտգործնախարար Մոհամադ Ջավադ Զարիֆ, արխիվ

Իրանը քննադատում է պաշտոնական Վաշինգտոնին, որը թույլ չի տվել արտգործնախարար Մոհամադ Ջավադ Զարիֆին տեսակցել իրանցի վատառողջ դիվանագետին: Այս մասին հայտարարել է երկրի դիվանագիտական գերատեսչության ղեկավարի տեղակալ Աբբաս Արաղչին:

ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչ Մաջիդ Թախտ Ռավանչը բուժում է ստանում Նյու Յորքի հիվանդանոցներից մեկում: Հաղորդվում է, որ նրա մոտ քաղցկեղ է հայտնաբերվել:

ԱՄՆ պետքարտուղարությունը հայտարարել է, որ Զարիֆին թույլ կտան այցելել իրանցի դեսպանին, եթե Իրանի իշխանություններն ազատ արձակեն «ապօրինի ձերբակալված» ԱՄՆ քաղաքացիներից մեկին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG