Վաշինգտոնը առաջարկել է չեղարկել Իրանի դեմ բոլոր պատժամիջոցները՝ բանակցություններ սկսելու դիմաց, ուրբաթ օրը հայտարարել է Իրանի նախագահ Հասան Ռոհանին Նյու Յորքից Թեհրան վերադառնալիս:
«Գերմանիայի կանցլերը, Մեծ Բրիտանիայի վարչապետը և Ֆրանսիայի նախագահը պնդում էին, որպեսզի հանդիպումը տեղի ունենա, հայտարարելով, որ Միացյալ Նահանգները կչեղարկեն պատժամիջոցները», - Իրանի նախագահի մամուլի ծառայությամբ փոխանցմամբ ասել է Հասան Ռոհանին:
Սակայն, ինչպես հավելել է Իրանի ղեկավարը՝ ամերիկյան կողմի առաջարկի ձևը Թեհրանի համար ընդունելի չէ:
Ավելի վաղ նախագահ Ռոհանին, ելույթ ունենալով ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովում, հայտարարել է, որ Թեհրանը պատրաստ կլինի Վաշինգտոնի հետ բանակցելուն պատժամիջոցների չեղարկման դեպքում:
Իրանի իշխանությունները միևնույն ժամանակ պնդում են, որպեսզի բանակցություններն անցկացվեն 5+1 ձևաչափով` Միջուկային համաձայնագիրը ստորագրած գերտերությունների մասնակցությամբ, մինչդեռ ամերիկյան կողմը նախընտրում է դեմ առ դեմ՝ երկու նախագահների բանակցությունների ձևաչափը: