Մատչելիության հղումներ

Սաուդյան Արաբիան կսկսի զբոսաշրջային վիզաներ տրամադրել


Սաուդյան Արաբիան առաջին անգամ կսկսի զբոսաշրջային վիզաներ տրամադրել, որոնք կարող են ստանալ 49 երկրների քաղաքացիներ՝ վճարելով 80 դոլար: Այդ երկրների ցանկը առայժմ չի հրապարակվում:

Զբոսաշրջիկներին արգելվում է այցելել Մեքքա և Մեդինա քաղաքներ, դրա համար ինչպես նախկինում՝ անհրաժեշտ է ուխտավորի վիզա:

Նախկինում զբոսաշրջիկները կարող էին Սաուդյան Արաբիա այցելել միայն տարանցիկ վիզայով և այդ երկրում գտնվել առավելագույնը երեք օր: Անցյալ տարվա դեկտեմբերին Էր-Ռիյադը սկսել է էլեկտրոնային վիզաներ տրամադրել համերգներ և մարզական միջոցառումներ այցելելու համար:

Թագավորության կառավարությունը վերջին մի քանի տարիներին երկրում նախաձեռնել է լայնածավալ բարեփոխումներ, որի շրջանակներում կանայք մեքենա վարելու, ինչպես նաև ինքնուրույն հանրային վայրեր այցելելու թույլտվություն են ստացել: Բացի այդ երկրում բացվել են կինոթատրոններ և հնարավոր է դարձել համերգներ և այլ ժամանցային միջոցառումներ անցկացնել:

Իշխանությունները հույս ունեն, որ այդ քայլերով կզարգացնեն տնտեսությունը, ինչը ներկայումս մեծ կախվածություն ունի նավթից:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG