Մատչելիության հղումներ

Բելառուսը ձերբակալել է տաջիկստանցի ընդդիմադիր ակտիվիստին


Տաջիկստանցի ընդդիմադիր ակտիվիստ Ֆարխոդ Օդինաև, արխիվ
Տաջիկստանցի ընդդիմադիր ակտիվիստ Ֆարխոդ Օդինաև, արխիվ

Բելառուսի իշխանությունները ձերբակալել են տաջիկստանցի ընդդիմադիր ակտիվիստ Ֆարխոդ Օդինաևին, Մինսկը պատրաստվում է նրան արտահանձնել Դուշանբեին: Այս մասին հայտարարել է բելառուսական Human Constanta իրավապաշտպան կազմակերպությունը:

Տաջիկստանի իշխանություններն առայժմ չեն արձագանքել Օդինաևի ձերբակալությանը, որն իրականացվել է պաշտոնական Դուշանբեի խնդրանքով:

42-ամյա Օդինաևը հայրենիքում մեղադրվում է 2015 թվականից երկրում արգելված քաղաքական կազմակերպության` «Իսլամական վերածնունդ» կուսակցության հետ համագործակցելու համար: 2013 թվականին Օդինաևը մի քանի ամիս Մոսկվայում ղեկավարել է տաջիկական ընդդիմադիր հեռուստաընկերությունը՝ «Սաֆո TV»-ն, որը, սակայն, ռուսաստանյան իշխանությունները փակել են:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG