Մատչելիության հղումներ

ՆԱՏՕ-ին անդամակցելը Կիևի ռազմավարական նպատակն է


Ուկրաինայի ԱԳ փոխնախարար Եգոր Բոժոկ, արխիվ
Ուկրաինայի ԱԳ փոխնախարար Եգոր Բոժոկ, արխիվ

ՆԱՏՕ-ին անդամակցելու Ուկրաինայի մտադրությունը չի վերանայվել, դա երկրի ռազմավարական նպատակն է: Այդ մասին այսօր Կիևում հայտարարել է Ուկրաինայի փոխարտգործնախարար Եգոր Բոժոկը:

«Մենք հստակ ասել ենք, որ մեր վերջնական նպատակն է անդամակցել ՆԱՏՕ-ին, մարտավարությունը կարող է փոփոխվել, սակայն ռազմավարական նպատակը՝ ոչ: Այս հայտարարությամբ ես ցանկանում եմ վերջ տալ մեր համագործակցության և ինտեգրման վերաբերյալ հնարավոր շահարկումներին», - ասել է Բոժոկը:

Նրա խոսքերով, ՆԱՏՕ-ին անդամակցությունը Ուկրաինային անհրաժեշտ է նախևառաջ ռուսական սպառնալիքին հակազդելու առումով:

«Մեզ համար շատ կարևոր է, որ ամենադժվար պահերին՝ 2014 թվականի դժնդակ շրջանում, ՆԱՏՕ-ն միշտ սատարել է, օգնել է ոչ միայն քաղաքական առումով, այլև գործնականում, այդ թվում՝ հիբրիդային սպառնալիքներին հակազդելու հարցում, և մենք կշարունակենք դաշինքում մեր գործընկերների և բարեկամների հետ համագործակցությունը», - ասել է Ուկրաինայի արտաքին գերատեսչության ղեկավարի տեղակալը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG