Մատչելիության հղումներ

Ռուսաստանում Boeing-ի կոշտ վայրէջքի հետևանքով մարդիկ վնասվածքներ են ստացել


Կոշտ վայրէջք կատարած Boeing 767-300 տեսակի օդանավը, Բառնաուլ, 26-ը սեպտեմբերի, 2019թ.
Կոշտ վայրէջք կատարած Boeing 767-300 տեսակի օդանավը, Բառնաուլ, 26-ը սեպտեմբերի, 2019թ.

Ռուսաստանում ուղևորատար օդանավի կոշտ վայրէջքի հետևանքով վնասվածք է ստացել 56 մարդ:

Միջադեպը տեղի է ունեցել երեկ Բառնաուլի օդանավակայանում, որտեղ վայրէջք է կատարել Վիետնամից ժամանած Boeing 767-300 տեսակի օդանավը՝ ավելի քան 330 ուղևորներով:

Անձնակազմի անդամներին և ուղևորներին դուրս են հանել օդանավից: Զոհեր չկան:

Հաղորդվում է, որ երջանիկ զուգադիպությամբ երեկ առավոտյան Բառնաուլի օդակայանի ծառայությունները վթարային վայրէջք կատարող ինքնաթիռ ընդունելու վարժանք են անցկացրել և լիովին պատրաստ են եղել Boeing-ից մարդկանց արագ տարհանելուն:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG