Հայաստանի տարածքում սեպտեմբերի 26-27-ը, 28-ի գիշերը, 29-ի ցերեկը, 30-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Սեպտեմբերի 28-ի ցերեկը շրջանների զգալի մասում, 29-ի գիշերը Սյունքիում և Արցախում սպասվում է անձրև և ամպրոպ:
Արտակարգ իրավիճակների նախարարության հաղորդագրության համաձայն՝ օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 25-26-ը աստիճանաբար կբարձրանա 1-2 աստիճանով, 28-ի ցերեկը և 29-ի գիշերը կնվազի 3-5 աստիճանով։
Երևանում սեպտեմբերի 26-27-ը, 28-ի գիշերը, 29-30-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, 28-ի կեսօրից հետո սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում:
Նույն աղբյուրի փոխանցմամբ՝ Հայաստանի տարածքում ավտոճանապարհներն անցանելի են, Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար:
Վանաձոր-Ալավերդի-Բագրատաշեն ավտոճանապարհը շինարարական աշխատանքների հետևանքով բեռնատարների համար փակ է, որպես այլընտրանքային սահմանվել է Դիլիջան-Նոյեմբերյան-Բագրատաշեն ճանապարհը:
Սեպտեմբերի 6-ից նոյեմբերի 10-ը Մ-2 ավտոճանապարհի Քաջարան-Մեղրի հատվածում կատարվում են շինարարական աշխատանքներ, ինչի հետևանքով ճանապարհահատվածը բեռնատարների համար փակ է: Սահմանվել է հետևյալ այլընտրանքային ավտոճանապարհը՝ Մ-17 Մեղրի-Շվանիձոր-Ծավ-Կապան: