Մատչելիության հղումներ

ԱՄՆ նախագահը աշխարհի երկրներին կոչ է արել խստացնել Իրանի դեմ տնտեսական սահմանափակումները


Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը կոչ է արել աշխարհի երկրներին խստացնել Իրանի դեմ տնտեսական սահմանափակումները:

«Որևէ երկիր չպետք է աջակցի Իրանի արյան ծարավին», - պնդել է Դոնալդ Թրամփը՝ ելույթ ունենալով ՄԱԿ-ի գլխավոր Վեհաժողովում:

Սպիտակ տան ղեկավարը նշել է՝ Թեհրանի դեմ սահմանված պատժամիջոցները կմնան ուժի մեջ և է՛լ ավելի կընդարձակվեն, քանի դեռ Իրանը չի փոխել իր վտանգավոր վարքագիծը:

Ելույթում Թրամփը խոսել է նաև Աֆղանստանի, Ուկրաինայի, Չինաստանի հետ առևտրային տարաձայնությունների ու սահմանային անվտանգության մասին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG