Մատչելիության հղումներ

Ես Նոբելյան մրցանակ կստանամ շատ բաների համար, եթե նրանք այն արդար բաշխեն. Դոնալդ Թրամփ


ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփ, արխիվ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփ, արխիվ

Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, թե ինքը Նոբելյան մրցանակ կստանար, եթե մրցանակաբաշխությունը լիներ արդար: Սպիտակ տան ղեկավարն այդ մասին խոսել է Նյու Յորքում՝ ՄԱԿ-ի գլխավոր վեհաժողովի ասուլիսում:

«Կարծում եմ՝ ես մրցանակ կստանամ շատ բաների համար, եթե նրանք այն արդար բաշխեն, ինչը չեն անում: Նրանք մի մրցանակ Օբամային են տվել նախագահի պաշտոնը ստանձնելուց անմիջապես հետո: Օբաման գաղափար չուներ՝ ինչի համար է դրան արժանացել, և գիտեք՝ դա միակ բանն է, որի շուրջ ես համաձայն եմ նրա հետ», - ասել է Դոնալդ Թրամփը։

Ավելի վաղ Սպիտակ տան ղեկավարը հայտարարել էր, թե ինքն արժանի է Խաղաղության Նոբելյան մրցանակի Հյուսիսային Կորեայի և Սիրիայի հարցում գործադրած ջանքերի համար:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG