Մատչելիության հղումներ

ԱՄՆ-ը վիզա չի տրամադրել ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովին մեկնող ՌԴ պատվիրակության 10 անդամի


ՄԱԿ-ի կենտրոնակայանը Նյու Յորքում, արխիվ
ՄԱԿ-ի կենտրոնակայանը Նյու Յորքում, արխիվ

Միացյալ Նահանգները մուտքի արտոնագիր չի տրամադրել ռուսաստանյան պատվիրակության տասն անդամների, որոնք մեկնում էին Նյու Յորք՝ ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովին մասնակցելու: Վաշինգտոնը պնդում է, թե ռուս պաշտոնյաները սահմանված ժամկետում անհրաժեշտ փաստաթղթերը չեն ներկայացրել:

Մոսկվան, մինչդեռ, դատապարտել է այդ քայլը: Ռուսաստանի արտգործնախարարության խոսնակը հայտարարել է, թե իրենք ամերիկյան կողմի բացատրությունները հիմնավոր չեն համարում և մտադիր են բարձրացնել այս հարցը պետքարտուղար Մայք Փոմփեոյի հետ հանդիպման ժամանակ:

«Դա խայտառակ քայլ է, որը ոչ բացատրություն ունի, ոչ էլ արդարացում», - իր հերթին, պնդել է Ռուսաստանի խորհրդարանի վերին պալատի՝ Դաշնության խորհրդի միջազգային հարցերով հանձնաժողովի նախագահ Կոնստանտին Կոսաչևը, ում ևս ամերիկյան կողմը վիզա չի տրամադրել:

Երկու գերտերությունների հարաբերությունները սրված են մի շարք տարաձայնությունների, այդ թվում՝ Ղրիմի բռնակցման ու ամերիկյան նախագահական ընտրություններին Կրեմլի ենթադրյալ միջամտության պատճառով:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG